Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ–ն գործուն քայլեր կձեռնարկի Ադրբեջանի նմանօրինակ քաղաքականությունը զսպելու և արցախահայության ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։ 

 

Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը։

 

Այս թեմայով
am