«Ակտերը միջազգային ճնշման ներքո կյանքի են կոչվելու». Սիրանուշ Սահակյան

«Ադրբեջանը վարկանիշային անկում է ունենալու, քանի որ ոչ թե ոտնձգում է Ադրբեջան-Հայաստան, Ադրբեջան-Արցախ կամ Ադրբեջան-միջնորդ երկրների փոխհարաբերություններին, այլ՝ միջազգային կառույցների և նրանց հեղինակավոր դատական ատյանների դեմ։ Կարծում եմ` միջազգային հանրությունն անպատիժ չի թողնի նաև այս ոտնձգությունը»,- ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Հաագայի դատարանի որոշման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին: «Ադրբեջանը չունի բավարար ռեսուրս, որպեսզի տևական ժամանակ կյանքի չկոչի այդ ակտերի պահանջները... Վերջնարդյունքում՝ ակտերը միջազգային ճնշման ներքո կյանքի են կոչվելու»,- հավելել է նա:

Այս թեմայով
am