Մեր բացթողումն այն է, որ չկարողացանք հեռացնել իշխանություններին. Սեյրան Օհանյան

«Մենք կարողացանք Հայաստանում գեներցանել պայքարի ներուժը և թույլ չտալ իշխանություններին, որ նրանք ժամանակից շուտ այլ գործողություններ ձեռնարկեն։ Ինչ վերաբերում է մարտավարական գործողություններին՝ ինչ – որ գյուղի հանձնմանը, սահմաններին տիրող իրավիճակին, ապա դա իշխանության պատասխանատվության ոլորտում է»,- ճեպազրույցի ժամանակ ասաց«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

 

Ընդդիմադիր դաշտում, ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավարի, ամբողջությամբ չստեղծվեց այն ուժը, որը կարող էր իրական հակազդեցություն դառնալ գործող իշխանություններին։

 

«Մենք թերացել ենք, որ չկարողացանք հեռացնել այն իշխանություններին, որոնք Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, մեր երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ որոշումներ չեն ընդունում»,–ասաց նա։

 

Այս թեմայով
am