Լաչինի մասով ՄԱԿ-ի դատարանի որոշումը պետք է միջազգային հարթակներում գործածվի. իրավաբան

➖Հայաստանը պետք է հետևողական աշխատանք տանի, որպեսզի Ադրբեջանը կատարի Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումը, լրագրողներին ասաց իրավաբան Տարոն Սիմոնյանը։

 

Միջազգային իրավունքն ամրոֆ համակարգ է, և դրա գործողությունը կարխված է կողմերի ճիշտ աշխատանքից։ Եթե թողնես ինքնահոսի, ապա որոշումից որևէ օգուտ չի լինի։ 

 

➖Այդ փաստաթուղթը պետք է օգտագործվի բոլոր միջազգային հարթակներում, որտեղ հարցը քննարկվում է` սկսած ԵԱՀԿ Մինսկի խմբից մինչև ՄԱԿ–ի բոլոր ատյաններ։

 

➖Երևանը պետք է դատարանին ներկայացնի Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որում խեղաթյուրվում են դատարանի կայացրած որոշման դրույթները, քանի որ այն անհարգալից վերաբերմունք է Միջազգային դատարանի նկատմամբ։

 

➖Հայաստանը պարտավոր է օգտագործել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հարթակը, որովհետև դատարանի որոշումների չկատարման դեպքում այդ կառույցն է իր իրավազորության շրջանակներում արդեն պարտադրում դրա կատարումը։ 

 

Այս թեմայով
am