Այժմ մեր շահերից է բխում Արցախի կարգավորման հարցը թողնել հետոյին. Սուրեն Սարգսյան

Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում որքան դանդաղի Ռուսաստանը, Արևմուտքն է առիթից օգտվելու, և հակառակը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սուրենյանը։

Սուրեն Սուրենյանը չբացառեց, որ առաջիկայում Մոսկվայում նույնպես կարող է ինչ-որ հանդիպում լինել։ 

Նա չբացառեց նաև Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ խաղաղության պայմանագիրը կնքվի, քանի որ պրոցեսն արագացված է գնում։ 

Բոլորը հասկանում են, որ արագացված է պետք գործել, քանի Ռուսաստանը զբաղված է ուկրաինական ճգնաժամով` այստեղ մրցակցություն է։ 

Արևմուտքը զբաղվում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացով, իսկ Մոսկվան` 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կյանքի կոչմամբ։ 

 

Այս թեմայով
am