ԱՄՆ-ում պայման են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման համար

ԱՄՆ վարչակազմն ընդունում է ռուս-ամերիկյան կապերի մասնակի վերականգնման հնարավորությունը այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայում։

Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Պատժամիջոցները նպատակին հասնելու միջոց են»,- պատասխանել է Փրայսը այն հարցին, թե պատերազմն ավարտվելու դեպքում Վաշինգտոնը պատրաստ է վերացնել հակառուսական սահմանափակումները։

Ամերիկացի դիվանագետը նշել է, որ այժմ այդ պատժամիջոցների իմաստը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելն է:

Այս թեմայով
am