Սամվել Բաբայանը պատահական չի հայտնվել Արցախում, ՀՀ իշխանությունը Ռ. Վարդանյանին մրցակից է տեսնում

Արցախի ապագայի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի պատկերացումները հակասում են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքական կուրսին՝ ինքնորոշման իրավունքի առաջնահերթություն, Բաքվի հետ շփումների մասով միջնորդավորված կապ և այլն: ՀՀ իշխանությունը բավականին մեծ ճնշումներ է իրականացնում Արցախի նախագահի նկատմամբ, որպեսզի Արցախի հարցը արագ լուծեն: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

 

Պատգամավորի խոսքով, Արցախում ստեղծված ճգնաժամի պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է, նա անլուրջ մոտեցում ունի․ Ռուբեն Վարդանյանին ներկայացնում էր որպես իր լավ ընկեր, խոսում էր նրա արժանիքների մասին, հետո մտափոխվեց, ինչը մեծ կասկածներ է առաջացնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս թեմայով
am