Բաքվի ագրեսիվ գործողությունների հետևում ֆաշիստական պրոեկտներ են. ֆրանսիացի պատգամավոր

Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Բաքվի ագրեսիվ գործողությունների հետևում ֆաշիստական պրոեկտներ են կանգնած, որոնց նպատակը հայկական իրականության վերացումն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսին։

 

«Մենք պետք է ճնշենք միջզգային կազմակերպություններին, հատկապես ՅՈւՆԵՍԿՕ–ին, որպեսզի Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում տեղի չունենան ավերածություններ»,–ասաց նա։

 

Այս թեմայով
am