Պետր Պիրունչիկինը Փաշինյանին է փոխանցել իր երկրի կառավարության ղեկավարի՝ Չեխիա այցելելու հրավերը
Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկինը Փաշինյանին է փոխանցել իր երկրի կառավարության ղեկավարի՝ Չեխիա այցելելու հրավերը։
Զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների, արևային էներգիայի, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի: