Սերժ Սարգսյանի գործով հարցաքննվեց ևս մեկ վկա

Գործով վկա Արսեն Հարությունյանը 2011-2014 թթ. եղել է «Մաքսուր» ՍՊԸ (մեծածախ վառելիքի ներմուծող և մատակարար,– խմբ.) ոչ ֆորմալ տնօրեն, ինքը կազմակերպչական և ֆինանսական հարցերով է զբաղվել։ Տնօրենի աշխատանքն իրականում արել է Խաչիկ Մանուկյանը, որը «Մաքսուր» ՍՊԸ–ի սեփականատերերից էր։

 

«Խաչիկ Մանուկյանն ինձ ասաց, որ դիզելային վառելիք մատակարարելու տենդեր կա, իր ասած գինը պետք է ներկայացնեմ, որպեսզի մասնակցենք։ Ինչքան հիշում եմ` գնային առաջարկը 1 լ–ի դիմաց 420-430 դրամի սահմաններում պետք է լիներ։ Այդ վառելիքը պետք է տրամադրեինք գյուղատնտեսական սուբյեկտներին։ Ասաց, եթե չստացվի, ուրեմն չենք մասնակցի»,– ասաց Հարությունյանը։

 

Մեղադրող կողմի հարցին ի պատասխան` վկան նշեց` հաշվարկներն արել է Խաչիկ Մանուկյանը և նրա առաջարկած գինն է ներկայացվել մրցույթին։ 

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ անհրաժեշտ է ևս մի քանի հարցաքննություն իրականացնել այլ վկաների հետ։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 9-ին, ժամը 14։00-ին։

 

Այս թեմայով
am