Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից 24 անձ տեղափոխվել է Հայաստան, 19-ը՝ Արցախ
Կամիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 24 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան, 19-ը՝ Հայաստանից Արցախ՝ վերամիրավորվելով իրենց ընտանիքներին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրա փոխանցմամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո այս նպատակով Կարմիր խաչը 2 ուղղություններով ապահովել է 296 մարդու տեղափոխումը։