«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան կալանավորվեց

Կալանավորվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի  տնօրեն Իրինա Մադաթովան։ Այս մասին լուրը Meganews.am-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նա ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Միջադեպի հետևանքով զոհվել էր 16, տուժել՝ ավելի քան 60 մարդ։

Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը:

Այս թեմայով
am