Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին. ՆԳՆ փրկարար ծառայություն
Փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Արագածոտնի մարզում։
Վարդենյանց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Արթիկ-Ալագյազ և Արթիկ-Գեղանիստ ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Ծիլքար-Լեռնապար և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: