Ոչ մի միջանցքային տրամաբանության մասին խոսք չի գնում. Կոպիրկին
Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ռուսական դիրքորոշումը չի հանգում արտատարածքային միջանցքների տրամաբանությանը։ 24News-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Կոպիրկինը հիշեցրել է, որ Մոսկվայի տեսակետն այս կապակցությամբ բազմիցս և շատ հստակ արտահայտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանի սահմանազատման հանձնաժողովի ռուս համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։