ՌԴ–ում քննարկվում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին ՀՀ–ի միանալու հնարավորությունը
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց Եվրոպա-Ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ռուսակովը։
«Ի սկզբանե քննարկվում էր Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երթուղին։ Մենք արդեն վաղուց քննարկում ենք Հայաստանին ներգրավելու հարցը։ Կարծում եմ, որ փորձագիտական աջակցություն կլինի, քանի որ քննարկումներ են ընթանում։ Մեր կենտրոնն իր ներդրումը կունենա նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի ընդլայնման հնարավորության և մշակման հարցում», - ասաց Ռուսակովը։