Սամվել Բաբայանն ասել էր՝ թող Ադրբեջանն Արցախից բանակցի նրա հետ, ում ճիշտ է համարում․ սա սխալ մոտեցում է
Եթե չեմ սխալվում, Սամվել Բաբայանը նաև ասել էր՝ թող Ադրբեջանն Արցախից բանակցի նրա հետ, ում ճիշտ է համարում։ Սա սխալ մոտեցում է, Ադրբեջանը չպետք է որոշի թե ում հետ բանակցի։ Ճիշտ կլինի Արցախը որոշի՝ ով է խոսելու։ Բայց սա հարցի մի կողմն է, որովհետև այն, ինչ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն առաջ են տանում, որ մենք կապ չունենք, մեզ չի վերաբերվում, թող Արցախը և Ադրբեջանն իրար հետ խոսեն, բերում է նման իրավիճակի։ Արցախում ստեղծված իրավիճակի պատասխանատուն ևս Հայաստանի իշխանություններն են։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, անդրադառնալով 24News-ի այն հարցին, որ երբ Սամվել Բաբայանը նշել էր, որ Ադրբեջանը ցանկանում է երկխոսել Արցախի հետ, քանի որ ուզում է տարածաշրջանից հեռացնել ՌԴ-ին, չկա՞ արդյոք այստեղ ենթատեքստ, որ այս առումով պետք է համագործակցենք Ադրբեջանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։