Գուրգեն Ներսիսյանը հաստատել է՝ ստացել է առաջարկ պետնախարար նշանակվելու մասին
Ինչպես ավելի վաղ գրել էինք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կհայտարարի Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին: Ըստ տեղեկությունների՝ այս պաշտոնին կնշանակվի Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:
Վերջինս MediaHub-ի հետ զրույցում հայտնել է, որ ԱՀ Պետական նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։
«Առաջարկը ստացել եմ, որոշում դեռ չեմ կայացրել»,- ասել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։