Պուտինը հանձնարարել է պատրաստվել ռուսական միջուկային զենքի փորձարկմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պաշտպանության նախարարությանը և «Ռոսատոմ»-ին ապահովել պատրաստվածությունը ռուսական միջուկային զենքի փորձարկմանը։ Այս մասին գրում է BBC-ն:
«Ռուսաստանը պայմանագրից դուրս չի գալիս, ո՛չ, այլ կասեցնում է իր մասնակցությունը։ Ռուսաստանն առաջինը չի դիմի միջուկային զենքի փորձարկմանը, բայց եթե ԱՄՆ-ն փորձարկի, մենք նույնպես կփորձարկենք»,- եզրափակել է ՌԴ նախագահը։