Գրիգորի Խաչատուրովի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել. փաստաբանը մանրամասներ հայտնեց

«Դատարանում Խաչատուրովը ելույթով է հանդես եկել, դեպքի հետ կապված մանրամասն ինչ հնարավոր է` ներկայացրել է: Այսինքն` նա խոսել է այն մասին, ինչ նախկինում էլ ասել էր` գույքի հետ որևէ կապ չունի։ «Փողերի լվացման» հանգամանքը լրիվ ենթադրություն է»,– լրագրողների հետ զրույցում, ասաց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։ 

 

Անդրադառնալով դատարանի կայացվելիք որոշմանը` փաստաբանը նշեց, որ արդար գործելու դեպքում հնարավոր չէ կալանքի որոշում կայացնել։

 

Նշենք, որ Խաչատուրովի կալանքի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ 17:30-ին: 

 

 

Այս թեմայով
am