Դատախազն ԱԺ–ում զբաղված էր մանիպուլյացիաներով` Գրիգորի Խաչատուրովն այլ տուն է գրավադրել. փաստաբան

2016-ի օգոստոսի 12-ին Գրիգորի Խաչատուրովը բնակարան է ձեռք բերել Վանաձորում։ Այդ բնակարանը ձեռք բերելու ժամանակ կնքվել է առուվաճառքի ու հիփոթեքի պայմանագիր. Խաչատուրովին 18 մլն դրամ է տրամադրվել հենց այդ բնակարանը գրավադրելու համար, լրագրողներին ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։ 

Դրանից հետո բանկը Խաչատուրովից պահանջել է լրացուցիչ գրավ ներկայացնել, և վերջինս էլ իր սանիկների հորը` Էդգար Արշակյանին (խմբ. ըստ դատախազության Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ է Էդգար Արշակյանը, որի հետ էլ Սեյրան Օհանյանի հանձնարարականով առուվաճառքի պայմանագիր է կնքվել ՊՆ-ին պատկանող հողերի մասով) խնդրել է լրացուցիչ գրավով օգնել։ Պողոսյանի խոսքով հենց այդ ժամանակ էլ այդ տարածքը բանկում գրավադրվել է, սակայն դրա դիմաց Խաչատուրովը ոչ մի գումար չի ստացել։ 

Հավելենք, որ հարուցված քրգործով Միհրան Պողոսյանը հենց Էդգար Արշակյանի փաստաբանն է։ 

 

 

Այս թեմայով
am