Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար․ հայտնում է Գլխավոր դատախազություն

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել  փողերի լվացման համար․ հայտնում է Գլխավոր դատախազությունը:

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել  պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։

Դատախազությունը տեղեկացնում է, որ Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել. վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է: 

 

 

Այս թեմայով
am