Հայտնի են վարժական հավաքների օրերը

Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել պահեստազորի վարժական հավաքներ հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ դրանք պետք է իրականացվեն ապրիլի 15-ից հունիսի 15-ը։ 

 

«Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժա­կան հավաքներ երկու ամիս ժամկետով 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը»,- նշված է հրամանի նախագծում։ 

 

Վարժական հավաքներին պատրաստվում են ներգրավել  մինչև 953 քաղաքացու, որոնցից 476–ը կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Այս թեմայով
am