Թուրքիայում ավերիչ երկրաշարժից մահացածների թիվը հասել է 41 հազարի

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժներից հետո, որոնց էպիկենտրոնը եղել էր Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգի Փազարջըք և Էլբիսթան շրջաններում՝ 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ, շարունակում է աճել զոհերի և վիրավորների թիվը։ 

 

Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ մահացածների թիվը կազմում է 41.020-ի:

 

Որոնողափրկարարական աշխատանքները երկրաշարժից տուժած 10 նահանգներից 8-ում ավարտվել են: Դրանք շարունակվում են միայն Քահրամանմարաշ ու Հաթայ նահանգներում, որոնց ամենաշատ են տուժել ավերիչ երկրաշարժերից: 

 

Թուրքիայի Աղետների ու արտակարգ իրավիճակների վարչության պետ յունուս Սեզերի տեղեկացմամբ՝ աղետի գոտուց տարհանվել են ավելի քան 318 հզ. քաղաքացիներ: Տուժած շրջաններում տեղադրված է 250 հզ. վրան, շուրջ 68 հզ. տնակի տեղադրման համար ենթակառուցվածքների հիմնելու աշխատանքներ են կատարվել:

 

 

Այս թեմայով
am