Այսօր ծնվել է Հովհաննես Թումանյանը
1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։
Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին...
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
Հովհաննես Թումանյան