Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը

Վաղն արդեն՝ օրը փոխվելուն պես՝ մտնելու ենք պահքի մեջ՝ խոնարհությամբ, ապաշխարությամբ, զղջմամբ ու համբերությամբ անցնելով ուղին, որ տանում է դեպի Լույսը։

 

Հնում Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային՝ «հայոց ազգի օրեր»: Այն համարվում էր ամենաերջանկաբեր տոներից մեկը, ինչի ընթացքում վայելում էին ճոխ ու առատ ուտելիքներ, ականատես լինում ազգային մի շարք պարերի, խաղերի, թատերախաղերի: Բոլորը մաս էին կազմում այս զվարճանքին, գյուղի հրապարակում սեղան էին բացում ու խնջույք կազմակերպում։ Իսկ տուն գնալուց առաջ տոնախմբության մասնակիցները մեկական ձու էին ուտում. ձվով փակում էին բերանը, որպեսզի Մեծ Պահքից հետո դարձյալ ձվով բացեն։

 

Այս թեմայով
am