Ստամբուլում ավերիչ երկրաշարժ է սպասվում

Թուրք սեյսմոլոգները ավերիչ երկրաշարժ են կանխատեսել Ստամբուլում։ Այս մասին հայտնում է Hurriyet թերթը՝ նշելով, որ Ստամբուլը գտնվում է Եվրասիական և Անատոլական տեկտոնական սալերի հատման կետում։

«Փորձագետների կարծիքով՝ Ստամբուլում ավերիչ երկրաշարժ է սպասվում։ Այն կգերազանցի Քահրամանմարաշի կորուստները՝ իր պատճառած ավերածությունների, ինչպես նաև տնտեսական և սոցիալական հետևանքների առումով։ Այլ կերպ ասած՝ Քահրամանմարաշի երկրաշարժն ընդամենը Ստամբուլում սպասվող երկրաշարժի նախերգանքն էր»,-գրում է թերթը։

 

Այս թեմայով
am