Ուկրաինայում մարտի 8-ը, մայիսի 1-ն ու մայիսի 9-ը որպես տոն այլևս չեն նշելու․ Օրինագիծը Ռադայում է

Ուկրաինայի Գերագույն ռադայում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որով առաջարկվում է երկրում տոն չհամարել մարտի 8-ը` Կանանց միջազգային օրը, մայիսի 1-ը՝ Աշխատանքի օրը և մայիսի 9-ը՝ Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած Հաղթանակի օրը։

Ինչպես նշված է օրինագծում, «նպատակը գաղութային անցյալի ժառանգությունից հրաժարվելն է՝ մշակութային և  առօրյա կյանքում, ինչպես նաև անցյալի կողմից պարտադրված ամսաթվերը պետական տոնացույցից հանելը»։

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի փոխարեն առաջարկվում է Ուկրաինայում փետրվարի 25-ին նշել «Ուկրաինացի կնոջ օրը» և այն հայտարարել ոչ աշխատանքային օր։  

Աշխատանքի օրը՝ մայիսի 1-ը, առաջարկվում է ընդհանրապես չնշել, որպես տոն չեղարկել նաև մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, փոխարենը մայիսի 8-ին նշել «Հիշատակի և հաշտության» օրը։

Այս թեմայով
am