Թուրքիայում երկրաշարժից հետո թալանով զբաղվելու կասկածանքով 83 մարդ է ձերբակալվել
Թուրքիայում երկրաշարժից հետո թալանով զբաղվելու կասկածանքով 83 մարդ է ձերբակալվել, հայտնում է Haberturk-ը՝ վկայակոչելով արդարադատության նախարարությանը։
Աղետի գոտում գողության, թալանի, խարդախության դեպքերի քննության ընթացքում բերման է ենթարկվել 152 մարդ, որից 83-ը ձերբակալվել է։
Նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են հիմնականում Քահրամանմարաշ, Մալաթիա, Օսմանիե նահանգներում։
Կասկածյալների ընդհանուր թիվը այս պահին 309 է։ Տասնյակ մարդիկ հետախուզվում են։