Կարևորը ոչ թե գումարի մեծությունն է, այլ մասնակցության պարբերությունը․ «Սերունդ» հիմնադրամը նախատեսում է աջակցություն՝ Արցախի երեխաներին ամսական օժանդակություն տալու համար
«Սերունդ» հիմնադրամը, որոշակի տեխնիկական աշխատանքներ կարգավորելուց հետո, շարունակում է իր գործունեությունը։ Այն համակարգում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։
Նրա փոխանցմամբ, հիմնադրամի միջոցներից նախատեսվում է Արցախում ծնված երեխաներին ամսական 50 000 դրամ օժանդակություն տրամադրել՝ մինչ 16 տարեկան դառնալը:
«Սկիզբը Չարեկտար և Եղծահող գյուղերն են շահառուները: Հետո ինչքան գումար ավելանա՝ այլ գյուղեր են ներառվելու»,– NEWSPRESS.am–ի հետ զրույցում տեղեկացրեց Թևան Պողոսյանը։
Հատկանշական է, որ հիմնադրամը նպատակ է դրել ստեղծել ամենամսյա նվիրաբերողтերի համայնք՝ յուրաքանչյուրին պարտադիր ամենամսյա նվիրաբերող դարձնելու ձգտումով։ Այսինքն՝ կարևոր է ոչ թե նվիրաբերվող գումարի չափը, այլ նվիրաբերող մասնակիցների թիվը։
«Նպատակն այն է, որ ոչ թե գումարի մեծությունը լինի, այլ մասնակցության պարբերությունը՝ թեկուզ 50 դրամով, բայց ամեն ամիս մասնակցելը՝ ամբողջ գիտակցված կյանքում»,- նշեց Թևան Պողոսյանը։
Հավելենք միայն, որ նվիրաբերություն կատարելու համար կարող եք այցելել www.serund.am վեբ կայքը։
Իսկ ստորև ներկայացված տեսանյութում կարող եք դիտել՝ ինչպես կատարել նվիրատվություն: