Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել միջազգային համայնքին՝ վերջ տալու Սիրիայի դեմ հաստատված պատժամիջոցներին և շուտափույթ օժանդակելու Սիրիայի ժողովրդին
Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել միջազգային համայնքին՝ վերջ տալու Սիրիայի դեմ հաստատված պատժամիջոցներին և շուտափույթ օժանդակելու Սիրիայի ժողովրդին:
«Նման իրավիճակում անհրաժեշտ է մի կողմ դնել քաղաքական մոտեցումներն ու դիրքորոշումները և որպես մարդկային նույն ընտանիքին պատկանող անձեր ու ազգեր, անհրաժեշտ է իրար օգնել։ Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ երբ մարմնի մի մասը ցավում է, ամբողջ մարմինն է ցավում (Ա.Կր 12.26)։ Այսօր միջազգային համայնքն ու նրան պատկանող բոլորն ազգերն ու երկրները կոչված են օժանդակելու Սիրիային»,– Սիրիա հովվապետական այցի ժամանակ ասել է Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսը, հայտնում է «Գանձասարը»։