Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ–ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին

 

Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ–ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության առավել մեծ ներուժ ունեցող ծրագրերն ու նախաձեռնությունները: 

 

Որոշվել է առաջիկայում էլ քայլեր ձեռնարկել քաղաքական բարձր մակարդակի երկխոսության զարգացման և բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման ուղղությամբ: 

 

Այս կապակցությամբ անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ թռիչքների ներդրման հարցին:

 

Այս թեմայով
am