ՄԱԿ գլխավոր քարտուղարը Սիրիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկու անցակետերով օգնության առաքման հարցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը փետրվարի 15-ին ողջունել է Դամասկոսի համաձայնությունը՝ բացելու երկու լրացուցիչ անցակետեր՝ Սիրիայի կառավարության կողմից չվերահսկվող տարածքներ մարդասիրական օգնություն հասցնելու համար:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Գուտերեշը հեռախոսով բանակցություններ Է վարել Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադի հետ։

«Քննարկվել է Սիրիայի հյուսիսում գտնվող «Բաբ էս-Սալամ» և «Էր-Ռայի» անցակետերով տուժած բնակչության համար մարդասիրական բեռների առաքման հարցը», - ասված է Արաբական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը մեջբերում է SANA գործակալությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս թեմայով
am