44–օրյա պատերազմի 59 մասնակից մինչ օրս անհայտ կորած են համարվում
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով անհայտ կորածների ընտանիքները պետք է դիմեն դատարան` իրենց հարազատներին «անհայտ բացակայող ճանաչելու» հարցով, ինչը ոչ բոլոր ընտանիքներն են արել, կամ դատարանները այդ հայցերով վերջնական որոշումներ դեռևս չեն կայացրել։
Կառավարությունը որոշել է երկու ամսով երկարացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամսական 300 000 դրամ աջակցությունների տրամադրումը` այդ նպատակի համար 2023թ–ի բյուջեից հատկացնելով 35 400 000 դրամ։