Անճար մարդիկ ենք, ո՞ւր գնանք. ոստիկանները վտարում են ՀՀ ՊՆ նախկին շենքում ապրող ընտանիքներին

Բակում հավաքված քաղաքացիները վրդովված են իրավապահների գործողություններից և պնդում են, որ իրենց ոչ ոք նախապես չի զգուշացրել։

ՊՆ նախկին շենքի բնակիչների մեծ մասը անապահով ընտանիքներ են, կան նաև պատերազմի մասնակիցներ, պայմանագրային զինծառայողներ։ Մի քանի ընտանիք էլ Արցախից կա, մեծ մասամբ` երեխաների հետ։ Առաջին բնակիչներն այստեղ են հայտնվել 2022 թվականի սեպտեմբերին։

Ըստ բնակիչների՝ այստեղ ապրում է 150-ից 200 ընտանիք։ Այս ամբողջ ընթացքում նրանք չեն վճարել բնակարանի վարձի և լույսի համար (շենքում ջուր և գազ չկա)։ 

Կառավարությունը 2022 թվականի մայիսին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 

 

 

Այս թեմայով
am