Ավանում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը` ներկայանալով հատուկ առաջարկներով

Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` ավելի մոտ լինելու իր հաճախորդներին հենց իրենց համայնքներում: Այս անգամ Բանկի նոր մասնաճյուղն իր դռներն է բացելԵրևանի Ավան վարչական շրջանում: «Ավան»-ն Ամերիաբանկի թվով 25-րդ մասնաճյուղն է:

Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանի խոսքով, թեև առցանցծառայությունները հաճախորդներին հնարավորություն են ընձեռում իրականացնել գրեթե ցանկացած տիպի գործարք, մասնաճյուղային ցանցը ևս շարունակում է ընդլայնվել:

«Ավան վարչական շրջանում մասնաճյուղը բացելիս առաջնորդվել ենք մեր հաճախորդների ցանկությամբ: Մի քանի օր է, ինչ մասնաճյուղն աշխատում է, սակայն արդեն նկատում ենք մեծ ակտիվություն»,- նշեց Անդրանիկ Խաչատրյանը: 

Բացման առթիվ կանաչ ու հյուրընկալ «Ավան»մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ`նախատեսված թե՛ ֆիզիկական, թե՛իրավաբանական բոլոր այն անձանց համար, որոնքկդառնան բանկի հաճախորդ` բացելով հաշիվ մինչև31.05.2023թ.-ը ներառյալ:

Հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց համար`

• Մեկ Visa Gold կամ MasterCard Gold վճարային քարտի տրամադրում՝ առանց առաջին տարվա սպասարկման վճարի

• MyAmeria բջջային հավելվածի անվճար տրամադրում

• Հաշվի բացում ծառայությունների փաթեթով (ՀՀ դրամով և մեկ արտարժույթով հաշիվ, MyAmeriaբջջային հավելված), մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտի տրամադրում` առանց տարեկան սպասարկման վճարի

Հատուկ առաջարկներ իրավաբանական անձանց համար`

• Ինտերնետ Բանկինգ ծառայությանտրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ

• Ընկերության 2 ղեկավարի / իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Platinum, Signature կամ Infiniteտեսակի քարտերի)` առանց մեկ տարվա տարեկան սպասարկման վճարի

• Visa Business կամ MasterCard Business քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

Տեխնիկապես հագեցած, հարմարավետ սրահով ու բարեհամբույր աշխատակազմով «Ավան»մասնաճյուղն իր հաճախորդներին սպասում է Խուդյակովի 175/1 հասցեում` երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 9:30 - 17:00:

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական - տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիան ներկայանում է  նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչևքարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:

Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: 

 

Այս թեմայով
am