Իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը ՀՀ դատախազությունը պահպանության է հանձնել Հայաստանի պատմության թանգարանին
Իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը ՀՀ դատախազությունը պահպանության է հանձնել Հայաստանի պատմության թանգարանին:
Պահպանության հանձնված մշակութային արժեք հանդիսացող արծաթե իրերը գոտիների զարդատախտակներ են, գոտիների հատվածներ և թեյի սպասքահամալիր (շաքարաման և վեց բաժակակալ):
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ստեղծված արծաթե նմուշները տեղ կգտնեն «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագրով ցուցահանդեսում, որը քաղաքացիների համար բաց կլինի առաջիկա երկու շաբաթների ընթացքում:
Նշենք, որ 2006 թվականին «Զվարթնոց» մաքսատանը զննման է ենթարկվել օտարերկրացի ուղևորի ուղեբեռը. հայտնաբերվել են չհայտարարագրված 26 հատ, մշակութային արժեք հանդիսացող արծաթե տարբեր իրեր (ընդհանուր՝ 3 մլն 667 հազար դրամ արժողությամբ):