Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի:
Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։
Ըստ Milliyet թերթի փոխանցման, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինը օրվա ընթացքում փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել ավելի քան 8 հազար մարդու։