Թուրքիայում նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել
Թուրքիայում մայիսի 14-ին նախատեսված նախագահական ընտրությունները` երկրաշարժի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով կարող են հետաձգվել, այս մասին փետրվարի 10-ին հայտարարել է թուրքական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները՝ Duvar-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ ընտրությունները կտեղափոխվեն հունիսի 18-ին»,- ասել է Աքշեները։