Թուրքիայում վնասված կամ փլուզված է 12․141 շենք և 66․058 առանձին շինություն

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտնել է երկրաշարժի հետևանքով ավերված շինությունների վերաբերյալ վերջին տվյալները։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Նրա փոխանցմամբ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վնասված կամ փլուզված 12․141 շենք և 66․058 առանձին շինություն։

 

Ինչպես հայտնում է Թուրքիայի վիճակագրական ծառայությունը, վնասված 10 նահանգներից 8-ում շենք-շինությունների առնվազն կեսը 2001 թվականից հետո է կառուցվել, և չնայած այդ հանգամանքին՝ վնասները ահռելի չափերի են հասնում։ 

 

 

Այս թեմայով
am