Հայաստանի ԱԻՆ աշխատակիցները Սիրիայում երեք մարդու են փրկել
Երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով ժամանած փրկարարները Հալեպում երեք հոգու են փրկել։
Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայ փրկարարների գործողությունների արդյունքում փլատակների տակից դուրս է բերվել 33 դի։
Հիշեցնենք, որ 29 հայ փրկարարներ ժամանել են Հալեպ՝ աղետի գոտում փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։