Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահը լացելով խնդրել է օգնել իր երկրին

Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ Վոլկան Դեմիրելը սոցցանցերով ուղիղ եթեր է դուրս եկել, որ օգնություն խնդրի երկրաշարժից տուժած Հաթայ նահանգի համար։

«Հաթայում բոլորը մահանում են։ Խնդրում եմ, օգնեք մեզ, այստեղ ամեն ինչ շատ վատ է։ Աղաչում եմ, որ մեզ բոլոր հնարավոր օգնություններն ուղարկեք»,- ասել է Դեմիրելը, որը հիմա գլխավորում է տեղի «Հաթայսփորը»։

Այս թեմայով
am