Երևան
00
:
13
15.10.2026
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որին մասնակցել են Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու քննիչները: Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցի կազմավորման 12-ամյակի հանդիսավոր նիստում ներկայացված վիճակագրական տվյալներին, որոնց հաջորդել են կադրային փոփոխությունները: Արթուր Պողոսյանը ներկայացրել է նորանշանակ պաշտոնատար անձանց՝ Աշոտ Ժամկոչյան՝ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ, Դավիթ Մանուչարյան՝ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, Էդվարդ Կարապետյան՝ Երևան քաղաքի քննչական վարչության պետ, Ռաֆայել Վարդանյան՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ: Քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել վերջիններիս երկարամյա փորձառությունն ու նվիրվածությունը՝ շեշտելով նրանց կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը: Արթուր Պողոսյանը վստահեցրել է, որ նորանշանակ ղեկավար կազմն իր մասնագիտական ներուժով կնպաստի վերահսկողական մեխանիզմների ուժեղացմանը և քննության արդյունավետության բարձրացմանը: Կոլեգիայի նիստում Քննչական կոմիտեի նախագահը անդրադարձել է նաև մարզային ստորաբաժանումների ղեկավարների նշանակումներին՝ Հրաչիկ Պողոսյան՝ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ, Դավիթ Բաղդասարյան՝ Արարատի մարզային քննչական վարչության պետ, Արթուր Մնոյան՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ, Սիսակ Հայրապետյան՝ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ: Նիստի ավարտին Քննչական կոմիտեի նախագահը ստորաբաժանումների ղեկավարներին և քննիչներին տվել է հանձնարարականներ՝ կապված քննիչների աշխատանքի արդյունավետության բարձրացման, դատավարական ժամկետների խիստ պահպանման ու քննության որակական հատկանիշների բարելավման հետ: Արթուր Պողոսյանն ընդգծել է ստորաբաժանումների ղեկավարների կողմից նախաձեռնողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, հատկապես՝ նախորդ տարիներին կատարված և չբացահայտված սպանությունների վերաբերյալ քրեական վարույթներով: Արթուր Պողոսյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների հետ շփումներին՝ հանձնարարելով խստորեն պահպանել ծառայողական էթիկայի կանոնները դիմում-բողոքների քննարկման և ընդունելությունների ընթացքում: Նա ընդգծել է, որ քաղաքացիների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ու հարգալից վերաբերմունքը կառույցի նկատմամբ հանրային վստահության գլխավոր նախապայմանն են:
ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները (Տեսանյութ)
Շուկա կարելի է կորցնել մեկ օրում․ Ծառուկյանը՝ Հայաստանի տնտեսական խնդիրների մասին
«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին բնակիչներ. Գևորգ Դանիելյան
Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացվել Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային իրադրությունը
Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման
14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ․ «Հրապարակ»
Տիգրան Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»
Ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը
«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ
Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է
Զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՊՆ
Միրզոյանը և Սիբիհան քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակները
ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ. Նազելի Բաղդասարյան
Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր
Ալեն Սիմոնյանը Save Armenia-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
«Սա անելու բա՞ն ա, ստրուկները մեզ ստրկացնում են»․ քաղաքացի
Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց
Երևանի իշխանությունները նոր որոշում են ընդունել Ծառուկյանից առգրավված մարզահամալիրի վերաբերյալ
Քանդող տեխնիկան սկսեց իր «գործը». Շինարարների խանութները հողին են հավասարեցնում
«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»
Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»
Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը. Աբրահամյան
Հայաստանը փոխակերպվել է ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության․ ՆԳ նախարար
ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ, ներկայացրել ԹՐԻՓՓ-ը
Քաղաքականություն