«Նույնիսկ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն». Իվետա Տոնոյան
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն»:
Ավելի վաղ նա գրել էր, որ խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդի տանը:
ՔԿ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։