ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից. «Իշխանություն» լրատվական

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) բավարարել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը: 

Այս մասին «Իշխանություն» լրատվականին հայտնեց Մասիս Մելքոնյանի փաստաբանը։

Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հայտնել էր, որ Դատախազությունը մտադիր է քրեական հետապնդում հարուցել դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ։

 

Այս թեմայով
am