Մեգանյուզի բացառիկ տեղեկություններով՝ Նարեկ Նալբանդյանին տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին. Թարմացված
«Մեգանյուզ» (Meganews) լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 12-ին, իրավապահները ոստիկանության բաժին են տեղափոխել գործարար Նարեկ Նալբանդյանին։
Խմբագրության աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքի պահին Նալբանդյանը եղել է իրեն ուղեկցող անվտանգության աշխատակիցների հետ՝ երկու ավտոմեքենայով՝ «Range Rover» և «Mercedes-Benz G-Class» մակնիշների, որոնք տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Նույն տեղեկությունների համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրված զենք:
«Մեգանյուզը» փորձում է դեպքի մանրամասների և իրավական ընթացակարգերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Թարմացված. Դեպքի առնչությամբ «Մեգանյուզի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը պարզաբանել է. «Պարեկային ծառայության աշխատակիցները ուղեկցումով երթևեկելու համար կանգնեցրել են 2 տրանսպորտային միջոց։ Մեքենաներից մեկում հայտնաբերվել է մարտական ատրճանակ։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում ստուգվել է զենքի օրինականությունը»։
Մարգարիտա Դավթյան