«Վստահություն» կուսակցությունների դաշինքը Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ շարունակում է հանդիպումները Սևան համայնքի բնակավայրերում

Սևանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Վստահություն» կուսակցությունների դաշինքը՝ Սևանի գործող համայնքապետ և համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ, շարունակում է հանդիպումները խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում։ Ըստ դաշինքի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության՝ թիմը հերթական այցն է կատարել Չկալովկա բնակավայր։

Դաշինքի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ այցի նպատակը բնակիչների հետ անմիջական շփման միջոցով տեղում ծանոթանալն է համայնքային խնդիրներին, լսել քաղաքացիների առաջարկներն ու դիտարկումները։ Հանդիպումների ընթացքում Սարգիս Մուրադյանն ու դաշինքի անդամները բնակիչներին են ներկայացնում իրենց առաջիկա ծրագրերն ու համայնքի զարգացման տեսլականը՝ միաժամանակ արձանագրելով բնակավայրերի առաջնահերթ կարիքները։

Ինչպես ընդգծում են քարոզարշավի կազմակերպիչները, պաշտոնավարման տարիներին Սևանի բնակիչների հետ անցած համատեղ ճանապարհն ու կատարված աշխատանքները հիմք են տալիս վստահելու, որ սևանցին կկատարի իր գիտակցված ընտրությունը՝ իր քվեն վստահելով գործող համայնքապետին և ծրագրերի շարունակականությանը։

Մեգանյուզ

Այս թեմայով
am