Այն խոսույթը՝ «Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ», այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է: Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը «Ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ՝ Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակվի: Ես, որպես Հայաստանի վարչապետ, որդեգրում եմ այդ գիծը և տանելու եմ այդ գիծը, և եթե քաղաքացիները գտնում են, որ սխալ եմ ես, անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, ես կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն: Ես կարծում եմ՝ շատ վարչապետ չի եղել որևէ երկրում, որ ժողովրդին կոչ անի հեղափոխություն անել: Ժողովուրդը հեղափոխություն չի արել, և մենք այդ քաղաքականությունը շարունակում ենք»,- ասաց Փաշինյանը:
|
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է․ «Հունվարի 29-ին, ժամը 14։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս հինգ մարտական հաշվարկ»։ |
Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն