Փաստաբանի անչափահաս որդու առևանգման փորձի դեպքով ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել․ ահազանգ

Երկու օր առաջ փաստաբանի անչափահաս որդու առևանգման փորձի դեպքով ոստիկանությունը մինչ այս պահը որևէ գործողություն չի ձեռնարկել․ ահազանգում է փաստաբան Ռոման Երիցյանը․

«Այն, ինչ տեղի է ունեցել մեր փաստաբան ընկերոջ հետ, կարող է տեղի ունենալ բոլորի հետ։ Նրա որդին իր բնակության վայրից դուրս է եկել, շքամուտքից փորձել են գողանալ երեխային՝ համոզելով, նստեցնելով ավտոմեքենա։

Երեխան դիմել է փախուստի, վարորդը՝ իր հետևից, երեխային հաջողվել է դիմել փախուստի, հայրը ներկայացել է բաժին, ներկայացել տեղի ունեցածի մասին, երեխան գտնվում է հոգեկան խիստ լարված վիճակում։

Մինչև հիմա ոստիկանությունը որևէ գործողություն չի ձեռնարկել, պարզաբանում են, թե տեղամասային տեսուչը փորձում է զբաղվել գործով»,- մանրամասնել է  նա։

Ավելին՝ տեսանյութում։

Այս թեմայով
am