Երևանում վարձով ապրող արցախցի ամուսիններին կողոպտել են, ՔԿ-ն տեսախցիկների տեսագրությունները չի շտապում վերցնել. Shamshyan.com

Արցախցի երիտասարդ ամուսինները, ովքեր կարճ ժամանակ է, ինչ վարձով բնակվում են Երևանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում, Ամանորից առաջ դարձել են գողության զոհ։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում։

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, երիտասարդ ամուսիններից գողացել են ոսկեղեն և կանխիկ գումար՝ ընդհանուր առմամբ պատճառելով մոտ 7 միլիոն դրամի վնաս։  

Ամուսինները դիմել են ոստիկանություն, հետո ՔԿ-ից են եկել, կազմել արձանագրություն և հեռացել։

«Հատկանշական է, որ շենքի բակում և մուտքի դռան վրա առկա են տեսախցիկներ, սակայն քննչական մարմինը դեռևս չի վերցրել այդ տեսագրությունները։ Ուզում ենք հավատալ, որ Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը գողությունը կբացահայտեն ու գողին կամ գողերին կենթարկեն պատասխանատվության»։

Այս թեմայով
am