«Անկախ դիտորդ»-ն արձանագրել է 20 խախտում՝ բաց քվերակություն, չկնքված քվեատուփ, կեղծ ահազանգեր
Ժամը 18․30-ի դրությամբ Վաղարշապատի ընտրություններում արձանագրվել է 20 խախտում, որոնցից ընթացակարգային էին 9-ը․ լրագրողների հետ ճեպազրույցում ամփափելով «Անկախ դիտորդ»-ի առաքելության արդյունքները՝ ասաց ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Նա նշեց, որ իրենց դիտորդներն այցելել են բոլոր ընտրական տեղամասերով։
Ըստ նրա՝ եղել է բաց քվերակություն, քվեատուփը կապարակնքված չի եղել։ Նաև ահազանգեր են եղել այլ անձի փոխարեն քվեարկության մասին, որոնք, ըստ նրա, ստուգել են և համոզվել, որ կեղծ են։
«Եղել են ահազանգեր 6 տեղամասերից այլ անձի փոխարեն քվեարկության մասին. ընտրողը եկել է տեղամաս և տեսել է, որ ստորագրված է իր անվան դիմաց։ Սակայն, խնդիրն այն է, որ էլեկտրոնային գրանցման սարքով անցել է և միայն իր անվան դիմաց են տեսել, որ կա ստորագրություն, ինչը ուղղակի հետևանք է, որ մեկ այլ ընտրող պատահաբար սխալ տողում է ստորագրել»,-ասաց Իոաննիսյանը։
Ի դեպ, նա ասաց, որ կուտակումներ չեն արձանագրել, ուղղակի ավելի շատ թվով ընտրողներ են եղել, ինչը կուտակում չէ։